Բաղդադում ցուցարարների վրա հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News 

Բաղդադ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինված անձիք հարձակվել են ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, տուժել ՝ շուրջ 130-ը։  

Զինված անձանց խումբը մեքենայով մոտեցել է հրապարակին, որտեղ հավաքված են եղել ցուցարարներն ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Կրակահերթը տևել է մի քանի ժամ:  Կատարվածի պատասխանատուներն առայժմ հայտնի չեն։

Հարձակումն հոկտեմբերին մեկնարկած բողոքի ցույցերի ամենաարյունալի միջադեպն ա։

Իրաքցիները բողոքում են կյանքի որակից, կյանքի դժվար սոցիալ-տնտեսական պայմաններից: