Քաղաքացիները կամավոր զենք ու զինամթերք են հանձնել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Հասարակություն

Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամ 16.50-ին Հրազդանի, Կենտրոն թաղամասի մի բնակչուհի կամավոր հանձնել է առանց գործարանային համարի ինքնաձիգ՝ իր փափշտատուփով և 30 հատ 7.62 մմ տ/չ ինքնաձիգի փամփուշտ:
Նշանակվել է փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին, ժամը 12-ին բաժանմունք է ներկայացել Բյուրեղավանի մի բնակիչ և կամավոր հանձնել նռնակ՝ պայթուցիչով ու տարբեր տ/չ 136 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Տեսանյութեր

Live

Լրահոս