Հայտնաբերվել է Օդեսայի քոլեջում հրդեհի հետևանքով մահացած 5-րդ զոհի մարմինը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

աղետ

Հայտնաբերվել է Օդեսայի քոլեջում հրդեհի հետևանքով մահացած 5-րդ զոհի մարմինը: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը:

«Դեկտեմբերի 7-ին փլատակների տակից հայտնաբերվել է մեկ մարդու մարմին»,-ասված է ծառայության կայքում: Հրդեհի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 5 մարդ, տուժել են 31-ը, որոնցից 17-ը հոսպիտալիզացված են քաղաքի հիվանդանոցներում: