Ատելությունը՝ շատացել, սերը պակասել է․ Գոռ Սուջյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

«Բեմն ինձ համար այն հարթակն է, որտեղից ես սեր եմ քարոզում»,- 24TV-ի «Ժամադադար» հաղորդաշարի եթերում նշում է երգիչ, երաժիշտ Գոռ Սուջյանը և ցավով հավելում, որ վերջին շրջանում մեր իրականության մեջ ատելությունը շատացել, իսկ սերը պակասել է։

«Երբ ասում ես՝ քրիստոնյա եմ, մտածում են, որ դու կամ դատավոր ես, կամ ինկվիզիցիայց եկած ներկայացուցիչ: Եկել ես խաչակրած արշավանքից և ինչ-որ մեկին պետք է դատես»,- ասում է երգիչը՝ անդրադառնալով իր անցած ստեղծագործական ճանապարհին և կյանքի կարևոր ու հիշարժան դրվագներին ու իրադարձություններին։

«Բոլորը հասկանում են քաղաքականությունից, ես չեմ հասկանում,- անդրադառնալով մեր իրականությանը նշում է՝ Սուջյանը և այդուհանդեձ փաստում,- փոփոխություն տեսել եմ, ասֆալտը շուտ-շուտ են փոխում։ Մենք ունենք շատ կարողություններ, բայց սիրել չենք կարողանում։ Ահավոր հաշմանդամությունը մտավոր հաշմանդամությունն է»։,-ասում է երգիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։