Մինսկում բողոքի ակցիա է ընթանում Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Մինսկում դեկտեմբերի 7-ին բողոքի ակցիա է սկսվել Ռուսաստանի հետ ինտեգրման դեմ: Ակցիայի ժամանակ բախումներ են տեղի ունեցել, տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Նշվում է, որ կարճ ժամանակում Մինսկի Հոկտեմբերյան հրապարակում ավելի քան 1000 մարդ է հավաքվել: Ակցիայի մասնակիցները ցանկացել են բարձրանալ Հանրապետության պալատ տանող աստիճաններով, սակայն նրանց խանգարել են քաղաքացիական հագուստով մարդիկ, որոնց հետ քաշքշուկի ժամանակ ցուցարարները բղավել են «ամոթ», «ֆաշիստներ», «անկախություն», «Բելառուսը ապրում է»:

Քաշքշուկից հետո ցուցարարները գնացել են Արհմիությունների տան աստիճանների ուղղությամբ, նրանց հետևից վազել են նույն քաղաքացիական համազգեստով մարդիկ: Դա տեսնելով ՝ ցուցարարները սկսել են նրանց անընդհատ մի աստիճաններից մյուսը վազեցնել:

Տեսանյութեր

Live

Լրահոս