Մերկելն առանձնազրուց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

1

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հաջորդ շաբաթ, տեղեկացնում է DW-ն՝ հղում կատարելով Գերմանիայի կառավարության աղբյուրին։

Հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի Փարիզում, Ուկրաինայի վերաբերյալ գագաթաժողովից առաջ։

Մերկելը նախատեսում է նաեւ առանձին բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Տեսանյութեր

Live

Լրահոս