Ամանորին ընդառաջ որոշ ապրանքների գները պահանջարկի մեծացման արդյունքում աճել են․ Թունյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

Տնտեսական

«Որևէ հիմքեր չկան գնաճի համար, այն բնականոն հունի մեջ է գտնվում, դեռ մի բան էլ՝ թիրախային մակարդակից ցածր։ Ամանորին ընդառաջ որոշ ապրանքների գները, ըստ ավանդույթի, պահանջարկի մեծացման արդյունքում աճել են։ Տնտեսական մրցակցության հանաձնաժողովը պետք է ինտենսիվ ուժերը կրկնապատկի, որպեսզի թույլ չտա չարաշահումներ լինեն, - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով էլ՝ գնաճի առումով կարևոր է պետության վարած քաղաքականությունը, այսինքն՝ եթե, օրինակ, թոշակները բարձրացվում են, պետք է պահել պարբերականությունը։

«Մինչև 4 տոկոսի շրջանակներում գնաճը, որը սպառողականի համար թույլատրելի շեմն է, եթե ուղեկցվում է տնտեսական ակտիվացմամբ և եկամուտների աճով, սարսափելի չէ, այն սարսափելի կլինի այն ժամանակ, եթե եկամուտները չաճեն, բայց գնաճ լինի, - նշեց Բաբկեն Պիպոյանը։

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս