Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

.

Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձավ կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող մրցաշարի 22 տուրերից հետո Անդրիասյանը հավաքեց 17 միավոր և լրացուցիչ միավորներով գրավեց երկրորդ տեղը՝ ոսկե մեդալը զիջելով ռուս Իգոր Լիսիին: Գաբրիել Սարգսյանը 18-րդն է:

Նախօրեին էլ Գաբրիել Սարգսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն: