Թլիկի գյուղապետը դեմ ձայների քանակով պարտվել է ՏԻՄ ընտրություններում. նա միակ թեկնածուն էր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ընտրություն

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Անկախ դիտորդը»:

«Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով: 2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20 %-ով ավելի բարձր մասնակցությունը»,-գրված է ֆեյսբուքյան էջում: