Բախվել են Իրանի քաղաքացիների կցորդիչով մեքենան, բեռնատարը և ՀՀ 2 քաղաքցիների մեքենաները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

մեքենա

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 18:13-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի պատճառով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 164-րդ կմ-ին բախվել են «Volvo» մակնիշի կցորդիչով ավտոմեքենան (վարորդ՝ Ֆիռոուզ Վառգահանի Նորոուզալի, ԻԻՀ քաղաքացի), «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Անդրանիկ Հ., ծնված 1973 թ.), «Nissan March» (վարորդ՝ Մուհամմեդ Ռահմաթուլլա, Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի) և «Honda Fit» (վարորդ՝ Հարութ Խ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Տուժածներ չկան:

Փրկարարները «Վայքի ՃՇՇ» ՓԲԸ-ի կողմից տրամադրած հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենաները ճանապարհի երթևեկելի հատվածից՝ դարձնելով այն երկկողմանի երթևեկելի:

Տեսանյութեր

Live

Լրահոս