«Իմ քայլը» խմբակցությունն ԱԺ նիստին 20 րոպե ընդմիջում խնդրեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Լիլիթ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը մինչև «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քվեարկությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց։ 

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը քվեարկության ընթացքում վարման կարգով ձայն խնդրեց և հայտարարեց այդ մասին։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին մեկնարկած այս տարվա ԱԺ վերջին քառօրյան շարունակվում է նաև այս շաբաթ․ պատգամավորները օրակարգը չեն սպառել։