Մահվան ելքով վրաերթ՝ Բագրատունյաց պողոտայում. վարորդը փախուստի է դիմել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վրաերթ

Դեկտեմբերի 9-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:15-ի սահմանում դեռևս չպարզված վարորդը անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 38 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել միջին տարիքի հետիոտն տղամարդու: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կոտրված ավտոմեքենայի հայելու դետալներ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը արձանագրել է, որ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Դեպքի փաստով քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի րև 244 հովածի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած ու փախուստի դիմաց վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզելու մահացածի ինքնությունը: