ՊԵԿ փոխնախագահի հայրը վերընտրվել է Ալաշկերտի համայնքապետի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24New

Ալաշկերտ

Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում դեկտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ  համայնքապետ է ընտրվել առաջադրված միակ թեկնածուն՝ Կարեն Հովհաննիսյանը:

Քվերակությանը մասնակցած 628 ընտրողներից Հովհաննիսյանին ձայն է տվել 603 ընտրող, դեմ է քվեարկել 17-ը:

Կարեն Հովհաննիսյանն Ալաշկերտի համայնքապետի պաշտոնը զբաղեցնում է 2008 թվականից: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ նա ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է: