Շենգավիթում որդին կասկածվում է բենզինով մոր նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Հասարակություն

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 8-ին, Շենգավիթ վարչական շրջանում սպանության փորձի ահազանգի փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 15:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին է ահազանգել Վերին Չարբախ փողոցի տներից մեի բնակիչ, 65-ամյա Հասմիկ Մ.-ն և հայտնել, որ որդին բենզինը լցրել է իր վրա և ուզում է այրել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ մայրը հայտնել է, որ որդին վիճաբանության ժամանակ բենզինը լցրել է իր և ննջասենյակի հատակին ու փորձել է այրել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում արարքն ավարտին չի հասցրել:

Աղբյուրի տեղեկություններով՝ հնարավոր է՝ արարքը սպանության փորձից վերաորակվի գույքի դիտավորյալ ոչնչացում, իսկ կասկածյալ՝ 46-ամյա Գագիկ Մ.-ն 2-րդ կարգի հաշմանդամ է։