Փոխվարչապետը վերահաստատում է՝ մինչև 2020-ի ապրիլի 1-ը գազի սակագինը չի թանկանա

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

գազ

Հայաստանում մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը գազի գնի թանկացում չի լինելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Դեռևս չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո, քանի որ բանակցությունները չեն ավարտվել և պայմանավորվածությունները չենք ամփոփել: Վստահաբար կարող եմ ասել մեկ բան, որ մինչև հաջորդ տարվա ապրիլի 1-ը գազի գնի փոփոխություն չի լինելու»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

Նշենք, որ նոյեմբերի 13-ին փոխվարչապետն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, հայտարարել էր, որ մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը  գազի սակագնի թանկացման խնդիր չի  քննարկվելու,և որ ձմռան ամիսներին գազը չի թանկանա: