Պուտինն ու Զելենսկին Ելիսեյան պալատում կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Զելենսկի Պուտին

«Նորմանդական»  գագաթաժողովից հետո Փարիզում Ելիսեյան պալատում  նախատեսված է ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։  

«Քառյակի» հանդիպումը նախատեսված է Երևանի ժամանակով մոտավորապես 18:00-ին, ինչից հետո նախատեսվում է մասնակիցներ մամուլի ասուլիսը։ Սպասվում է, որ բանակցությունները կտևեն 45 րոպե։

Մինչ գագաթաժողովի մեկնարկը պլանավորված են մի շարք երկկողմ հանդիպումներ: Մասնավորպես, Պուտինը կշփվի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, իսկ հետո՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:   

«Նորմանդական քառյակը» դիվանագիտական խումբ է կազմված Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի ներկայացուցիչներից՝ Դոնբասում հակամարտության կարգավորման համար։