Անդրանիկ Քոչարյանը խնդրում է երկարաձգել ապրիլյան քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Անդրանիկ Քոչարյան

2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն Ազգային ժողովի արտահերթ նիստին խնդրել է երկարաձգել հանձնաժողովի գործունեության ժամկետը։

«Քննիչ հանձնաժողովի ժամկետը լրանալու կապակցությամբ միաձայն որոշում ենք կայացրել դիմելու ԱԺ-ին՝ աշխատանքային ժամկետը երկարացնելու հարցով։ Առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է շուրջ 2684 էջ ծավալով գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր։ Հանձնաժողովն անցկացրել 21 նիստ, քննվել է 10 զինծառայող, ինչի արդյունքում կազմվել է 415 հարց։ Դրանց վերաբերյալ ստացվել են պատասխաններ։ Դեռևս լսվող պաշտոնյաների թիվը կարող է հասնել 40-ի, ինչը մեր գնահատմամբ կտևի մի քանի ամիս», - ասել է պատգամավորը՝ նշելով, որ հանձնաժողովը խնդրում են առավելագույն 6 ամիս ժամկետը։