Ինչո՞ւ է «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան» բողոքի նոտա հղել Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

թուրքիա

Թուրքական «Հուրրիյեթ» լրատվականը գրում է, որ Թուրքիայի ոչ կառավարական կազմակերպություններից մեկը՝ «Թուրքիա-Ադրբեջան բարեկամության ասոցիացիան», Թուրքիայի ԱԳՆ-նից պահանջում է բողոքի նոտա հղել Հայաստանին այն բանի համար, որ հայկական հեռուստաալիքներով պարբերաբար «Թուրքիայի հողերը ներկայացվում են Հայաստանի կազմում»: 

Հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության փոխնախագահ Սերդար Ունսալը՝ նշելով, որ հայկական «Western Armenia TV» հեռուստաալիքով թուրքական 20-ից ավելի տարածք պարբերաբար ներկայացվում է որպես հայկական: Ունսալը նաև կոչ է արել Թուրքիայի բոլոր ոչ կառավարական կազմակերպություններին դեմ արտահայտվել «Հայաստանի նման գործողություններին»: