Մեծ է Ձեր ներդրումը թանգարանի զարգացման գործում․ Պուտինը շնորհավորել է «Էրմիտաժի» տնօրենին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել «​​Էրմիտաժի» տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն ծննդյան օրվա կապակցությամբ:

«Հարգելի Միխայիլ Բորիսովիչ: Շնորհավորում եմ ձեր ծննդյան 75-ամյակը: Դուք Ձեզ նվիրել եք բեղմնավոր գիտական, կազմակերպչական, սոցիալական աշխատանքի` արժանիորեն շարունակելով ձեր հոր` ակադեմիկոս Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու աշխատանքը: Ղեկավարելով «Էրմիտաժը»` Դուք զգալի անձնական ներդրում եք կատարում թանգարանի զարգացման, մեր պատմական, մշակութային, հոգևոր ժառանգության պահպանման և միջազգային հումանիտար կապերի ամրապնդման գործում: Նման բազմակողմանի աշխատանքն արժանի է խորը երախտագիտության», - ասված է շնորհավորական ուղերձում։

 

Նշենք, որ Միխայիլ Պիոտրովսկին ծնվել է 1944թ. դեկտեմբերի 9-ին Երևանում, ծագումով լեհ հնագետ Բորիս Պիոտրովսկու և հայ պատմաբան Հռիփսիմե Ջանփոլադյանի ընտանիքում: