Սոցիալական արդարության ցուցանիշով Թուրքիան 40-րդն է 41 երկրի շարքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

սոցիալական

Գերմանական «Bertelsman» հիմնադրամը սոցիալական արդարության ինդեքս է կազմել՝ ընդգրկելով Եվրամիության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամ երկրները: Ընդհանուր 41 երկրների շարքում է նաև Թուրքիան, որը զբաղեցրել է 40-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն վերջին՝ 41-րդ տեղը զբաղեցրած Մեքսիկայից: Գրել է Ermenihaber-ը։ 

Նշվում է, որ ինդեքսը ձևավորվում է մի քանի առանձին չափորոշիչներով, որոնցից «աղքատությունը կանխելու» մասով Թուրքիան զբաղեցրել է 31-րդ, «կրթության արդար հնարավորությունների» մասով՝ 41-րդ, «աշխատաշուկայի հասանելիության» մասով՝ 37-րդ, «սոցիալական կյանքում ներկայացվածության ու խտրականություն չցուցաբերելու» մասով՝ 39-րդ, իսկ առողջապահության մասով՝ 36-րդ հորիզոնականները:

Ինդեքսի 1-ին հորիզոնականը ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, զբաղեցրել է Իսլանդիան, որին հաջորդում են Նորվեգիան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան: