Մեծ Բրիտանիայում Սանտա Կլաուսների մարաթոն է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Մարաթոն

Սուրբ Ծննդին և Ամանորին ընդառաջ Գլազգոյում և Լոնդոնում Սանտա Կլաուսի հանդերձանքով հազարավոր մարդիկ մասնակցել են ամենամյա սուրբծննդյան մարաթոնին։

Մարաթոն

Բարեգործական մարաթոնին մասնակցել է 11 000 մարդ. 7000-ը՝ Գլազգոյում, 4000-ը՝ Լոնդոնում: Մարաթոնի նպատակն է տարբեր հիմնադրամների համար գումար հավաքելը։

Մասնակիցները հաղթահարել են 5 և 10 կմ երկարությամբ վազքուղիները: Շոտլանդիայում մարաթոնի շնորհիվ հավաքվել է 350 000 ֆունտ ստերլինգ:

Մարաթոն