Մալախովը թողնում է «StarHit»-ի գլխավոր խմբագրի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Մալախով

Հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը կթողնի «StarHit» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը։

Ըստ Մալախովի՝ ամսագիրն իր կարիերայում կարևոր ուղենիշ է դարձել, սակայն վերջին ժամակներս չափազանց շատ ուժ ու ժամանակ է խլել։ Իր հրաժեշտի խոսքում շոումենը հիշել է՝ ինչպես է իր «երեխային» տեսել ճանապարհի սկզբում։

«12 տարի առաջ թողարկվեց մեր ամսագրի առաջին համարը «Զեֆիր» ենթադրյալ անվամբ՝ որպես ինչ-որ եթերային, թեթև և բոլորին ծանոթ  մի բան (հետագայում մենք, իհարկե, որոշեցինք, որ StarHit ավելի վառ է հնչում)։ «StarHit» ապրանքանիշը մեծացել է, Մոսկվայում համանուն սրճարան է բացվել, մենք ունեցանք մեր կայքը, որը շուտով բավական հայտնի դարձավ»,- հայտնել է Անդրեյը։

«Իմ հնարավորությունները սպառված են»,- ասել է Անդրեյ Մալախովը։