Պայթուցիկից տուժած 10-ամյա տղան դուրս գրվեց հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

բակո

«10-ամյա Գարուշ Թարվերդյանն այսօր դուրս գրվեց հիվանդանոցից», - ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«Հիշեցնեմ, որ պայթուցիկի պայթյունի հետևանքով տղայի բութի ու ցուցամատի ծայրային ֆալանգները անդամահատվել էին, իսկ միջնամատը բժիշկներին հաջողվել էր պահպանել։ Տղան որոշել է` ոչ միայն ինքը այլևս չի գնելու պայթուցիկ, այլ նաև իր ընկերներին չի թողելու»,- գրել է Դերձյանը։