Երևանում դանակահարված պատանու վիճակը գնահատվում է բավարար․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Դեկտեմբերի 7-ին Երևանում մոտ տասնյակ դպրոցականների վիճաբանության ընթացքում դանակահարված պատանու վիճակը գնահատվում է բավարար: Կյանքին այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

Հիշեցնենք, որ դպրոցականների վիճաբանությունն ավարտվել էր 16-ամյա տղայի դանակահարությամբ։