Արգենտինայում Մեքսիկայի դեսպանը հետ է կանչվել գիրք գողանալու մեղադրանքով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ատենեո

Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի հայրենիք Բուենոս Այրեսում խանութից գիրք գողանալու մեղադրանքի պատճառով։ Այս մաիսն հայտարարել է լատինամերիկյան երկրի արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը: 

«էթիկայի կոմիետեին խնդրել եմ ուսումնասիրել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որին մեղադրում են հանրահայտ խանութից գրքեր գողանալու մեջ», - գրել է Մեքսիկայի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ դեսպանին ցուցում է տրել վերադառնալ տուն։ 

«Ատենեո» գրախանութի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես Է 76-ամյա դիվանագետը փորձում գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ այն թաքցնելով թերթի մեջ: Ելքում պահակները բռնել են նրան, ինչից հետո դեսպանին տարել են ոստիկանության բաժանմունք, ավելի ուշ այնտեղից բաց են թողել՝ պարզելով նրա ինքնությունը:

Գրքի արժեքը, որը նա փորձել է խանութից դուրս տանել, կազմում է 750 արգենտինական պեսո (12 դոլարից փոքր-ինչ ավելի):

«Ատենեո» խանութը, որը գտնվում է այն շենքում, որտեղ անցյալ դարի առաջին կեսին թատրոն Է եղել, համարվում է Արգենտինայի մայրաքաղաքի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկը: