Բարսեղ Բեգլարյանը չի ընդունում իր մեղադրանքը, նա որևէ հանցավոր արարք չի կատարել. պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Բարսեղ

«Ֆլեշ» ընկերության ղեկավար Բարսեղ Բեգլարյանը ՀՔԾ-ում ծանոթացել է իր մեղադրանքին։ Այդ մասին գործածարն ասել է լրագրողներին՝ հրաժարվելով պատասխանել մյուս հարցերին:

Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Նիկոլայ Հակոբյանը ևս ասել է, որ մեղադրանքին ծանոթացել են, սակայն այն չեն ընդունում:

«Քննությունը կրիրականացվի, ամեն ինչ իր տեղը կընկնի: Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող ասել: Պարոն Բեգլարյանը չի ընդունում մեղադրանքը, նա ոչ մի հանցավոր արարք չի կատարել»,- ասել է պաշտպանը։ 

Հարցին՝ Սերգո Կարապետյանի հետ առերեսվե՞լ է, և ի վերջո նախկին գյուղնախարարն ո՞ւմ դեմ էր ցուցմունք տվել՝ երրորդ նախագահի՞, թե՞ Բարսեղ Բեգլարյանի, պաշտպանը պատասխանել է. «Գյուղանախարարի ցուցմունքներին այս պահին ծանոթ չեմ, առավել ևս դա նախաքննության գաղտնիք է, չեմ կարող ոչինչ ասել»:

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար)։ Հոդվածը ենթադրում է յուրացմանը կամ վատնմանը հանցակցել։