«Ռոմա»-ն Մխիթարյանին հիմնական պայմանագիր առաջարկելու մտադրություն ունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Ռոմա

 

Իտալական «Ռոմա»-ն մտադիր է Հենրիխ Մխիթարյանին հիմնական պայմանագիր առաջարկել:

Ակումբը Լոնդոնի «Արսենալ»-ի հետ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերել․ Մխիթարյանի տրանսֆերը պատկանում է «Արսենալ»-ին։

Մխիթարյանն իտալական ակումբ է տեղափոխվել մրցաշրջանի մեկնարկին։ Նա մեկ տարվա վարձավճարային պայմանագիր ունի «Ռոմա»-ի հետ։