«Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնից» փախած հետախուզվողը հայտնաբերվել է

 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից հայտնաբերված ու ձերբակալված գողության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող 43-ամյա տղամարդը ստուգման նպատակով տեղափոխվել է ԱՆ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն», որտեղից դեկտեմբերի 7-ին դիմել է փախուստի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ փախուստի դիմած անձը թաքնվում է Գյումրու հյուրանոցներից մեկում։ Տեղեկությունների իրացման արդյունքում տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ Նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները պարզվում են։