Իրականացվելու է զորակոչիկների ընտրություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 19-ին և 20-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 17-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ: