Դատարանը բավարարեց իմ ու Լիանայի հայցն ընդդեմ ՀՌ խորհրդի ապօրինի որոշման․ լրագրող

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Սիրանույշ Մուրադյանը, որին  եւ Լիանա Կարապետյանին անցած տարեվերջին ազատել էին աշխատանքից, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՂԹԱՆԱԿ VICTORY Հանուն Հայաստանի Հանրապետության... Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, րոպեներ առաջ բացարձակ արդար վճիռ կայացրեց, բավարարեց իմ ու Լիանայի հայցն՝ ընդդեմ Հեռուստառադիոխորհրդի ապօրինի որոշման։ Փաստաբան Տիգրան Ղազարյանի պաշտպանությունը վիրտուոզ էր...  շնորհակալ  ենք»։

Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը կրճատել  էր վերոնշյալ լրագրողներին։  Դրանից հետո Սիրանույշ Մուրադյանը եւ Լիանա Կարապետյանը հայցով դիմել էին դատարան՝ բողոքարկելով իրենց կրճատման մասին որոշումը։