Ծառուկյանի գնահատականները սուբյեկտիվ են, Կոտայքում ներդրումների «բում» ունենք․ մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Կոտայքում երեք տասնյակից ավելի քրեական գործեր են հարուցվել տարբեր մանր ու միջին չինովնիկների հանդեպ»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Հարուցված գործերով անցնում են բազմաթիվ համայնքների ներկա ու նախկին ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, տարբեր պաշտոնյաններ։ Գործերի մեծամասնությունը փորձաքննության և նախաքննության փուլերում է»,- ասել է նա։

Խոսելով մարզում կատարվող ներդրումների մասին՝ մարզպետը նկատել է, որ Կոտայքում շինարարական բում է՝ փաստացի հակադրվելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մտահոգությանը, թե օտարերկրյա ներդրողները Հայաստանից հեռանում են հիասթափված։

Ի՞նչ ներդրումային ծրագրեր են իրականացվել, ի՞նչ իրավիճակ է իշխանական քաղաքական թիմում, ո՞ր փուլում են Աբովյանի քաղաքապետի դեմ հարուցված քրեական գործերը։

Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն՝ ստորև առաջարկվող տեսանյութում։