Վերաքննիչը մերժեց Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը՝ վարույթ հարուցելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Տիգրան Սահակյանը մերժել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ։

Ալումյանը դիմել էր Վերաքննիչ դատարան՝ վերանայելու 1-ին ատյանի դատարանի՝ 2019 թվականի սեպտեմբերի 20-ի կայացված որոշումը, այն բեկանել, փոփոխել, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել եւ նրան ազատ արձակել կալանքից, հակառակ դեպքում՝ գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի եւ որոշում կայացնել Ռ.Քոչարյանին կալանքից գրավով ազատ արձակելու մասին։