ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ի հրամանով կադրային փոփոխություններ ու պաշտոնանկություններ են եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Այսօր ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Արման Սարգսյանի հրամանով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Սամվել Գալստյանը իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոկանատարի մեկ այլ հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար է նշանակվել Գրիգոր Պողոսյանը։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Ռաֆայել Ասրյանը ազատվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։