«Ռեստարտ» խուլիգանախմբի դատավարությունը անվանում եմ ՀՀ-ն ընդդեմ Սորոսի․ Նարեկ Մալյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

ՎԵՏՕ նախաձեռնության անդամ Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մարտի 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ Սորոսի գրասենյակից ֆինանսավորվող և ուղղորդվող խուլիգանախումբը բորենիների նման խմբակային հարձակվեց ինձ վրա: Նախապես ծրագրավորված առևանգման նպատակը ինձ բռնությամբ լռեցնելն էր: Ցավում եմ, որ սորոսականները այդպես էլ չհասկացան, թե ում հետ գործ ունեն:

Սորոսականները այդ հարձակումով արձանագրեցին իրենց պարտությունը մեր պետությունում: Ամեն առիթով ժողովրդավարությունից ճամարտակող սորոսականների սիրելի զբաղմունքը բռնությունն է: Ամեն առիթով թափանցիկությունից խոսացող սորոսականների սիրելի գործիքներն են կեղծիքը և սուտը: Ամեն առիթով կոռուպցիայից աղաղակող սորոսականները առայժմ միակ կոռուպցիայով մեղադրյալներն են հետհեղափոխական Հայաստանի դատարաններում:

Վաղը ժամը 13:00-ին Նոր Նորքի առաջին ատյանի դատարանում սկսվում է «Ռեստարտ» խուլիգանախմբի դատավարությունը:
Այս դատը ես պայմանականորեն անվանում եմ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ջորջ Սորոսի:

Նախաքննության ընթացքում հանցագործների մեղքը ամբողջությամբ ապացուցված է: Սորոսականները ամբողջությամբ ընդունել են իրենց վերագրված գործողությունները: Չնայած դրան՝ գիտակցում եմ, որ ծանր է լինելու պետական ատյաններում հասնել արդարադատության, քանի որ սորոսականները այսօր իշխանությունը զավթել են: Հասկանում եմ՝ դժվար է լինելու հասնել արդարադատության այն պայմաններում, երբ ծանր հանցագործության մեջ մեղադրվող Դավիթ Պետրոսյանի խափանման միջոցը չպահպանվեց, և նա ազատորեն գնաց Վրաստան՝ հունիսին Թբիլիսում ցույցերին մասնակցելու նպատակով: Հասկանում եմ՝ դժվար է լինելու արդարության հասնել մեր երկրում՝ հաշվի առնելով, որ ԱԽ քարտուղարի հարսանիքին սորոսական գլխավոր մեղադրյալ Դավիթ Պետրոսյանը իմ տեղեկություններով հանդիպել է վարչապետի հետ և անպատժելիության երաշխիքներ ստացել սորոսական Արսեն Խառատյանի քավորությամբ:

Շատ դժվար է լինելու, բայց ոչ անհնար:

Հանցագործները կրելու են իրենց պատիժը, ես ձեզ խոստանում եմ...

Սորոսականներն այդպես էլ չհասկացան, թե ում հետ գործ ունեն:

Կհանդիպենք վաղը ժամը 13:00-ին Նոր Նորքի դատարանի դիմաց:

Սորոսի վաստակներին ՎԵ-ՏՕ»: