Կոռուպցիայի հարցում նախկիններ ու ներկաներ չկան. «Իմ քայլի» պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը վստահեցնում է՝ կոռուցիայի հարցում ներում-բեկում չի լինելու: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանի ձերբակալման հանգամանքին՝ պատգամավորն ասաց, որ կապ չունի՝ կոռուպցիոներ պաշտոնյան ներկա թե՞ նախկին իշխանության ներկայացուցիչ է, եթե կոռուպցիայով է զբաղվել կամ զբաղվում, ապա պետք է պատասխան տա:

«Չեմ ցանկանա խախտել անմեղության կանխավարկածն ու տեսակետ հայտնել ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանի գործի մասին: Բայց մի բան կարող եմ հստակ արձանագրել՝ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առջև»,- նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։