Հայտնի են գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրն ու ժամը 

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։

«Նոր տարին սկսվում է հեքիաթի սպասումով: Երևանի քաղաքապետարանը սիրով հրավիրում է բարձր տրամադրությամբ ու վառ հույսերով Հանրապետության հրապարակում միասին վառելու գլխավոր տոնածառի լույսերը, վայելելու Ամանորի տոնական ներկայացում-մյուզիքլն ու մասնակցելու Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի բացմանը:

Դեկտեմբերի 21-ին, ժամը 20:00-ին արի՛ Հանրապետության հրապարակ ու Երևանի 2750-ամյակի պուրակ: Մենք սպասում ենք ձեզ»,-նշված է գրառման մեջ

Տեսանյութեր

Live

Լրահոս