«Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակները հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

բակո

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Գայանե Աբրահամյանն այսօր Թբիլիսիում «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ներկայացրել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ակնկալիքները, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և անվտանգության հարցերը։

Հաշվի առնելով, որ դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն է, Գայանե Աբրահամյանը խոսել է նաև Հայոց Ցեղասպանության մասին։ Հայ պատգամավորի կոչով «Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակները հոտնկայս մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայոց Ցեղասպանության և աշխարհում իրագործված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակին։