ԱՀԿ Վերաքննիչ մարմնի լուծարումով կքանդվեն համաշխարհային առեւտրի հիմքերը․ Der Spiegel

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Այս չորեքշաբթի օրվանից սկսած ԱՀԿ-ի ենթակառուցվածքներից մեկը՝ Վերաքննիչ մարմինը դադարեցնելու է իր գործունեությունը, ինչը կարող է քանդել համաշխարհային առեւտրի հիմքերը, իսկ միջազգային առեւտրի կանոնները փաստացի կդադարեն գործել։ Այս մասին գրում է գերմանական Der Spiegel պարբերականը։

Ըստ հրապարակման, պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունն է։ Արդեն երկու տարի ԱՄՆ-ն արգելափակում է ԱՀԿ Վերքննիչ մարմնի նոր անդամների ընտրությունը։ Վերաքննիչ մարմնում կա 7 անդամ, որոնցից ներկայում միայն 3-ն են գործում։ Երեքշաբթի օրը երեք դատավորներից երկուսի գործունեության ժամկետը լրանում է եւ դրանով ավարտվում է Վերաքննիչ մարմնի գործունեությունն առհասարակ։

Պարբերականը նշում է՝ հենց որ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը դադարեցնի իր գոյությունը, աշխարհը կվերադառնա «իրավունքն ուժեղագույնին» սկզբունքին, եւ այս նոր իրականությանը դիմագրավելու համար ԵՄ-ն արդեն սկսել է զինվել։