Արգենտինայում Մեքսիկայի դեսպանը հետ է կանչվել խանութից գիրք գողանալու համար

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

1

Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ է կանչվել Բուենոս Այրեսում խանութից գիրք գողանալու պատճառով: Twitter-ում հայտնել է լատինամերիկյան երկրի արտգործնախարարության ղեկավար Մարսելո Էբրարդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

«Ես էթիկայի կոմիետեին խնդրեցի ուսումնասիրել Արգենտինայում դեսպանի հետ կապված դեպքը, որին մեղադրում են հռչակավոր խանութից գրքեր գողանալու համար,- գրել է մեքսիկացի նախարարը:- Առայժմ ես նրան ցուցում եմ տվել վերադառնալ տուն»:

«Ատենեո» գրախանութում տեղակայված տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես է 76-ամյա դիվանագետը փորձել գողանալ Ջակոմո Կազանովայի կենսագրությունը՝ այն թաքցնելով թերթի մեջ: Ելքում պահակները բռնել են նրան, ինչից հետո նրան տարել են ոստիկանության բաժանմունք, ավելի ուշ այնտեղից բաց են թողել՝ պարզելով նրա ինքնությունը:

Գրքի արժեքը, որը նա փորձել է խանութից դուրս տանել, կազմում է 750 արգենտինական պեսո (12 դոլարից փոքր-ինչ ավելի):