ԱՄՆ մերժել է մուտքի արտոնագիր ստանալու համար դիմած ՀՀ քաղաքացիների 51.65 տոկոսին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

վիզա

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է 2019-ին Ամերիկա մեկնելու համար ոչ ներգաղթային վիզաների մերժման մասին տվյալները, որոնք վերաբերում են զբոսաշրջային և բիզնես ուղևորություններին, սակայն չեն վերաբերում աշխատանքային և այնպիսի վիզաներին, որոնք թույլ են տալիս երկար ժամանակով մնալ երկրում: Այս մասին գրում է rusarminfo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ նման տեսակի մուտքի արտոնագրեր ստանալու հարցում Հայաստանի քաղաքացիները մերժում են ստացել 51.65 տոկոս դեպքերում:

Այս ցուցանիշով հայերը գտնվում են նախկին խորհրդային երկրների վարկանշային աղյուսակի մեջտեղում:

Այս տարի նախկին ԽՍՀՄ երկրներից ամենից հաճախ ԱՄՆ-ն մերժել է Ուզբեկստանի քաղաքացիներին (68,06%): Երկրորդն այս առումով Ղրղզստան է զբաղեցրել (67,75%): Երրորդը Վրաստանն է (63,85%):