Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

.

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mercedes մակնիշի 51 DC 051 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 38 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ժողովրդին հայտնի «Սև առվում», տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդն ու 2 անչափահաս տղաներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։