Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

/

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Սարգիս Օհանջանյանը ազատության մեջ կլինի. փաստաբան Արամ Վարդեւանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Վատ եղանակային պայմանները` անձնական ազատության իրավունքի վերականգնման համար խոչընդոտ չեն!!! Բացառիկ մասնագետ և միջազգային որակի դատավոր ունենք ի դեմս Վազգեն Ռշտունու!!! Sargis Ohanjanyan-ը այսօր կլինի իր զավակի կողքին։ Իմ վերաքննիչ բողոքը բավարարվեց»։

Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանը եւ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել են այժմ կալանքի տակ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալուց եւ դա տեսանկարահանելուց հետո:

Նշենք, որ նրանց գործն արդեն ուղարկվել է դատարան։