Վանեցյանը հիմնադրամ է ստեղծել. ովքե՞ր են ԱԱԾ նախկին տնօրենի գործընկերները «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Վանեցյան

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրեր առաջ արդարադատության նախարարության պետռեգիստրում հիմնադրամ է գրանցել։

«Հայրենիք» զարգացման հիմնադրամի հիմնադիրներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և  ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։ Հիմնադրամի նպատակն է՝ աջակցել քաղհասարակության կայացմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: