ՔԿ նախագահը դատախազներին «կղանք» չի անվանել. ՔԿ-ն հերքում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

քննչական

Քննչական կոմիտեն հերքում է «Ժամանակ» օրաթերթում այսօր հրապարակված հոդվածում տեղ գտած մտքերը: 

««Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում «ՔԿ նախագահը դատախազներին կղանք է անվանել» վերտառությամբ հոդվածի առնչությամբ հայտնում ենք, որ նյութում տեղ գտած մտքերն իրականությանը չեն համապատասխանում: Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը մշտապես հարգանքով է վերաբերվել դատախազության աշխատանքին, ինչը վկայում են նրա բազմաթիվ հրապարակային ելույթները, որտեղ կարևորել է դատախազության դերը երկրում օրինականության հաստատման գործում:

«Ժամանակ» օրաթերթի գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց», - ասված է ՔԿ տարածած հաղորդագրությունում: 

Ավելի վաղ գրել էինք, որ, ըստ «Ժամանակ» թերթի, վերջին օրերին դատախազներն ու քննիչները «իրար են ուտում»։

«Պատճառը Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի անհաջող արտահայտությունն է։ Նա Քննչական ծառայության ծառայողի օրվա տոնական միջոցառման ժամանակ դատախազներին կղանք է անվանել»,-գրել էր թերթը։