Լավրովն ու Թրամփը կհանդիպեն․ Սպիտակ տունը հաստատում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Թրամփ

«РИА Новости»-ն գրում է, որ Սպիտակ տունը հաստատել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպասվող հանդիպման մասին տեղեկությունը։

Հանդիպման ընթացքում քաղաքական գործիչները կքննարկեն երկու պետությունների երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման և կրճատման գործող պայմանագրի վաղաժամ ավարտը:

Ըստ աղբյուրի՝ Լավրովը ԱՄՆ-ում կհանդիպի նաև պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: