Նախագիծ է բերվել, որը ոտքից գլուխ, աջից ձախ քաղաքական է. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Նաիրա Զոհրաբյան

Հայաստանում բազմաթիվ են դպրոցները, որոնց վերանորոգման համար կառավարությունը միջոցներ չի գտել՝ նաև այս տարվա բյուջեով։ Այս մասին ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ու ամբիոնից ցուցադրել անմխիթար պայմաններ ունեցող դպրոցների լուսանկարներ։

«Նախագիծ է բերվել, որը ոտքից գլուխ, աջից ձախ քաղաքական է, բացարձակապես քաղաքական։ Որ ՍԴ-ի խնդիրը քաղաքական է` այդ մասին բաց և հրապարակային իր հարցազրույցներից մեկում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը»,- ասել է Զոհրաբյանն  ու հավելել՝  իշխանությանը դուր չի գալիս ՍԴ կազմը, իսկ իրենք չեն ուզում, որ երկրում քաղաքական պրեսինգ չլինի։

«Հիմա մեզ առաջարկվում է մեր հարկերից վճարել ՍԴ դատավորներին, որ նրանք գնան տուն, նստեն թախտին և ամսական 1 միլիոն դրամից ավել գումար։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ։ Ստացվում է, որ մենք՝ հարկատուներս, չպետք է լուծենք անմխիթար պայմաններում գտնվող դպրոցների խնդիրները և գումարներ տանք մարդկանց, ովքեր մատնվելու են անգործության»,- շեշտել է Զոհրաբյանը։