Քաղաքացին ցանկացել է նետվել 5 հարկից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Հասարակություն

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:51-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում քաղաքացին ցանկանում է ցած նետվել շենքի (5 հարկանի) տանիքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիների և ոստիկանների ուժերով կանխվել է Արա Հ.-ի (ծնված 1976 թ.) ինքնասպանության փորձը: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժին:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն հեռախոսազանգով ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: