ՌԴ-ն համաձայնել է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիակացման վարկի ժամկետի երկարացմանը․ Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ռուսաստանը համաձայնություն է տվել ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների համար նախատեսված վարկի երկարացման ժամկետների մասով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս տարվա ընթացքում քննարկվում էր վարկի երկարացման խնդիրը,  ունենք փոխհամաձայնություն և ՌԴ ֆինանսների նախարարի կողմից արդեն իսկ երկարացման համաձայնություն ստացվել է», - նշել է նախարարը:

Գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ հարցը նախատեսվում է քննարկել  կառավարության առաջիկա նիստում։

«Իրավական գործողություններ են մնացել, որ պիտի կատարվեն երկու կողմերից: Աշխատանքները ծանր են և, հաշվի առնելով օբյեկտի ու անվտանգության խնդիրների կարևորությունը, շտապողականությունը կարող է վնասել աշխատանքին: Այդ պատճառով էլ անհրաժետություն է որոշ աշխատանքների ժամկետի երկարաձգում, այդ պատճառով մինչև 2020 թվականը վարկի երկարացում է նախատեսվում, որը թույլ կտա հասցնել 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատաքները հասցնել ավարտին»,- ասել է Պապիկյանը։