Լավրովն աշխատանքային այցով Վաշինգտոնում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վաշինգտոն, հայտնում է ТАСС-ը:  Ռուսական պատվիրակության օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 00:50-ին:

Միացյալ Նահանգներ ՌԴ ԱԳ նախարարի այցը կտևի մեկ օրից պակաս, բայց նրա ծրագիրն անչափ հագեցած է: Սպասվում է, որ Լավրովին Վաշինգտոնում կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նա բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ինչպես նաև կհանդիպի ամերիկացի քաղաքագետների:

 ՌԴ ԱԳՆ ղեկավարը նախորդ անգամ ԱՄՆ մայրաքաղաք էր այցելել 2017 թվականին: