ՌԴ հաջորդ նախագահը չի լինի Վլադիմիր Պուտինը․ Մարգարիտա Սիմոնյանը կանխատեսում է արել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

 

Մարգարիտա
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ Ռուսական RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր կանխատեսումն է արել ՌԴ հաջորդ ընտրությունների վերաբերյալ: 

«Իմ կանխատեսումն այն է, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը, ինչպես ինձ է թվում, ելնելով իր իսկ ելույթներից, չի լինի Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, և որ նա կառաջարկի ինչ-որ մարդու, ում նա վստահում է, և խորհուրդ կտա նրան որպես իր իրավահաջորդ: Իսկ հետո, ինչպես ինքն է սիրում կրկնել, ժողովուրդը կընտրի»,- ասել է Մարգարիտա Սիմոնյանը:

Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը օրերս հայտարարել էր, որ Կրեմլում չեն մտածում նախագահի իրավահաջորդի մասին, լարված աշխատանք է այս պահին, իսկ ընտրություններին դեռ շատ կա:

Պուտինի լիազորությունները կդադարեցվեն 2024 թվականին: Նա, ՌԴ Սահմանադրության համաձայն, իրավունք չունի մասնակցելու հաջորդ ընտրություններին: